Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ և աշխատակիցներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սալոնիկիում Հելլենիկի միջազգային համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը:
Ծրագիրը նախատեսված է ԵՄՀ դասախոսների և վարչական աշխատակիցների համար:
Առաջադրման համար պահանջվում է անգլերենի իմացության B2 մակարդակ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2020թ.-ի մարտի 15-ն է:
Ծրագրին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/RGaULHsQ6Gw9Sdvd7
Մանրամասների համար դիմել ԵՄՀ միջազգային կապերի կենտրոն՝ 420 սենյակ կամ գրել Erasmus@eiu.am էլեկտրոնային հասցեին: