Էրազմուս +
Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը:
Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 Հիմնական Գործողությունները և այլ միջոցառումները`
- Անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ1)
- Նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում (ՀԳ2)
- Աջակցություն քաղաքական բարեփոխումներին (ՀԳ3)
- Ժան Մոնե գործողություններ
- Գործողություններ սպորտի ոլորտում
Էրազմուս+ ծրագիրը բաց է հետևյալ երկրների համար`
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են լիարժեք մասնակցել Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին`
Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետությունները և 6 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա):
ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐ, որոնք կարող են մասնակցել ծրագրի առանձին գործողությունների` հիմնվելով հատուկ չափանիշների և պայմանների վրա`
Արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա,
Հարավային Միջերկրածովյան երկրներ` Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս,
Արևմտյան Բալկաններ` Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Սերբիա և Կոսովո (համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 1244 բանաձևի և Կոսովոյի անկախության հռչակագրի մասին ԱՄԴ կարծիքի):
Էրազմուս+ ծրագրի ներքո Գործընկեր երկրների Էրազմուս+ ազգային գրասենյակների մանդատը ներառում է ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածին (Հիմնական Գործողություն 1-ի, 2-ի և 3-ի շրջանակներում) առնչվող բոլոր աջակցող, խթանող, մոնիտորինգի և տեղեկատվության տարածմանը միտված գործողությունները:
Էրազմուս+ ծրագրի միջազգային բարձրագույն կրթության հատվածը ներառում է`
Հիմնական Գործողություն 1`
- Միջազգային կրեդիտային շարժունություն
- Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր
Հիմնական Գործողություն 2`
- Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում
- Գիտելիքահենք գործընկերներություններ և ռազմավարական համագործակցություններ, որոնք բաց են Գործընկեր երկրի մասնակցության համար
Հիմնական Գործողություն 3`
- Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների թիմեր
- Հանձնաժողովի քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների/ տարածաշրջանների հետ hետազոտությունները
- Գործընկեր երկրներում Էրազմուս+-ի շրջանավարտների ասոցիացիաների տարածաշրջանային մասնաճյուղերը
Ժան Մոնե գործողություններ
Ավելին՝ https://erasmusplus.am/