Ս.թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Ասատրյանի զեկույցի ներկայացումը «Գովազդ հասկացությունը, գովազդի տեսակները» թեմայով, որին ներկա էին համալսարանի ուսանողները, մագիստրանտները, պրոֆեսորադասախոսական կազմը: Հանդիպման սկզբում Լ.Ասատրյանը խոսեց «գովազդ» հասկացության մասին, հանգամանալից ներկայացրեց գովազդի ստեղծման պատմությունը, զարգացումը և մեր օրերում դրա կիրառման կարևորությունը: Խոսեց նաև արտաքին և ներքին գովազդի կառուցվածքի, դրանց առավելությունների և տարբերությունների մասին: Իր զեկույցում Լ.Ասատրյանը ներառել էր նաև գովազդի տեսակները, որոնցից յուրաքանչյուրին անդրադառնալիս նա մեջբերեց պրակտիկ օրինակներ: Տեսական նյութը առավել ըմբռնելի դարձնելու նպատակով զեկուցողը ներկայացրեց նաև տեսահոլովակներ, որոնց շուրջ ծավալվեց քննարկում:
Հիշեցնենք, որ Լիլիթ Ասատրյանը Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումնառության մեկ կիսամյակը անցկացրել էր Վալենսիայի համալսարանում (Իսպանիա):