Ս․թ․ ապրիլի 26-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները մասնակցեցին «Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019» մրցույթին, որը կազմակերպել էր «Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան» ՀԿ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
Մրցույթին Արմինե Ավետիսյանը ներկայացավ «Մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների էությունը, դրանց դեմ պայքարի առանձնահատկությունները և արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով, իսկ Աննա Մկրտչյանը՝ «Սոցիալական ցանցեր. իրավահարաբերությունների բնույթը, կարգավորումները սոցիալական ցանցերում: Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները համացանցում» թեմայով։
Վերջիններիս զեկույցները մրցութային հանձնաժողովը ընդգրկել էր լավագույն տաս աշխատանքների շարքում։
Մրցույթին ավարտին ԵՄՀ ուսանողները ստացան հավաստագրեր։