Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է ամենամյա ուսանողական գիտաժողով:
Մասնակիցները. գիտաժողովին մասնակցելու հրավիրվում են բուհերի բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները: Խրախուսվում են դասախոս-ուսանող համատեղ հետազոտությունները:
Մասնակցության կարգը. գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 10-ը մասնակցության հայտ ներկայացնել ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն (420 սենյակ):
Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ)՝ 2017թ. դեկտեմբերի15-ին, ժամը` 10:00-ին:
Ելույթի տևողությունը` առավելագույնը 10 րոպե:
Հոդվածներին ներկայացվող պահանջները. հոդվածները պետք է ներկայացվեն research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին և համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- Տառատեսակը` Sylfaen:
- Հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն -ազգանունը:
- Տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
- Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, իսկ ծանոթագրություններին` 1:
- Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Հոդվածի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկ:
- Հոդվածի վերջում հեղինակը նշում է բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն (e-mail):