Վարշավայի առողջապահության և ճարտարագիտության համալսարանի (Լեհաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի փոխադարձ համաձայնությամբ բժշկական իրավագիտություն մասնագիտացմամբ բժշկական գիտությունների դոկտոր Մոնիկա Սադովսկան համեմատական հետազոտություն իրականացրեց Եվրասիա միջազգային համալսարանում՝ «Բժիշկների կողմից տրամադրվող առողջապահական ծառայությունների հանդեպ բավարարվածությունը» թեմայով։
Հետազոտությունը կատարվեց Իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի ուսանողների անմիջական աջակցությամբ՝ հարցաթերթային հարցումների իրականացմամբ։
Հետազոտության շրջանակներում Մոնիկա Սադովսկան հադիպումներ ունեցավ նաև «Վալիդուս» բժշկական կենտրոնի օրթոպեդ Արտակ Օհանյանի, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Եկատերինա Իսահակյանի, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Արթուր Գրաբսկիի հետ։
Հավելենք, որ հետազոտության արդյունքները կտպագրվեն Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» պարբերականում։