Ս․թ․ մարտի 24-ից մարտի 30-ը ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը գտնվում էր Էստոնիայում՝ Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ և INNOVE հիմնադրամի կողմից իրականացող «Էստոնիայի կրթական լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը այցելեց Կրթության և հետազոտության նախարարություն, ինչպես նաև նախարարությանը կից տարբեր հիմնադրամներ։ Այս այցեը շահավետ էին ազգային ռազմավարությունը, արժեքները և քաղաքականությունը բացահայտելու գործում։ Պատվիրակությունը այցելեց նաև մանկապարտեզ, դպրոցներ, համալսարաններ, միջին մասնագիտական հաստատություն՝ լավագույն փորձը ուսումնասիրելու նպատակով։
Տալինի տեխնոլոգիական և Տարտուի համալսարաններ այցի ընթացքում, Արևիկ Օհանյանը քննարկեց համագործակցության հեռանկարները և մասնավորապես, փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները։