Դեկտեմբերի 19 2018
1 2

ԵՄՀ-ն ստորագրեց համագործակցության պայմանագիր Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի հետ

 

 

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի հետ:2

Համալսարանները, հիմնվելով կողմերի  միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների վրա, կհամագործակցեն և  կաջակցեն միմյանց  հետևյալ ոլորտներում.

ա) ուսանողների, դասախոսների, ասպիրանտների և բուհի մյուս աշխատակիցների փոխանակում`ուսանողների և ուսուցիչների շարժունակության, ուսման և դասախոսությունների այցերի կազմակերպում,

բ) հետազոտություններ` համատեղ հետազոտական նախագծերի և հետազոտական ծրագրերի կազմակերպում,

գ) կրթություն` առանձին ուսումնական դասընթացների,    համատեղ կրթական ծրագրերի իրականացում,  կրթական փորձի փոխանակում,

դ) սոցիալական և մշակութային՝  համատեղ սեմինարների և սոցիալական ու մշակութային կապերի ամրապնդման և զարգացման  ծրագրերի իրականացում:

Հիշեցնենք, որ այս օրերին ԵՄՀ պատվիրակությունը՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի նախագահությամբ, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: