Հունիսի 17 2019
IMG 1365

ԵՄՀ-ն հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանին

IMG 1416Այսօր՝ ս․թ․հունիսի 17-ին, Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Իրաքի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանին։ Դեսպանին բուհում առաջինը դիմավորեցին ԵՄՀ հիմնադիրների խորհրդի նախագահ, Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը և ԵՄՀ ռեկտոր, աշխ․գիտ․դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը։ Հանդիպման ընթացքում պրոֆեսորները դեսպանի հետ միասին քննարկեցին երկու պետությունների՝ Հայաստանի և Իրաքի IMG 1391բարձրագույն կրթական համակարգերի առանձնահատկություններն ու առկա հիմնախնդիրները և վերջիններիս համապատասխանելիությունը ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին:  Իր հերթին դեսպան Ալիա Մահմուդ Սալմանին շնորհակալություն հայտնեց բուհից՝ ի դեմս ռեկտորի և աշխատակազմի, ուսանողների մասնագիտական IMG 1373կրթությունը լավագույնս կազմակերպելու, ուսանողների  նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, և համոզմունք հայտնեց, որ նոր մասնագիտական առարկաների ավելացմանը զուգընթաց կձևավորվեն համապատասխան բարձրակարգ տեխնիկայով զինված նորանոր լաբորատորիաներ։

Այցի շրջանակում Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալիա Մահմուդ Սալմանը հանդիպեց ԵՄՀ ուսանողներին, որի ընթացքում ուսանողները դեսպանին ուղղեցին տարաբնույթ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ։

Դեսպանի հետ հանդիպումն ավարտվեց բուհում շրջայցով։