Սեպտեմբերի 12 2019
IMG 4574

ԵՄՀ-ն հրատարակել է «Երևանը համայն հայության մայրաքաղաք» աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուն

Լույս է տեսել, «Երևանը համայն հայության մայրաքաղաք» աշակերտական գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը երաշխավորված է Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից:

Գիտաժողովի նյութերի ժողովածուում ընդգրկված են 2018թ․ հոկտեմբերի 19-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացած աշակերտական համաժողովի զեկուցումները՝ նվիրված քաղաքամայր Երևանի 2800-ամյակին։

Ժողովածուում ընդգրկված նյութերը կարող են օգտակար լինել բարձր դասարանի աշակերտներին Երևանի պատմությունը առավել խորությամբ ուսումնասիրելու և նմանատիպ գիտահետազոտական ու ստեղծագործական բնույթի աշատանքներ կատարելու համար։