Մարտի 04 2019
53366839 326130818035838 541083347204440064 n

ԵՄՀ միջազգային ուսանողների այցը Ծաղկաձոր

Ս․թ․ մարտի 3-ին Եվրասիա միջազգային համալսարանի մենթորների նախաձեռնությամբ կազմակերպվեց հերթական53362530 273330110243094 3855281529584353280 n միջոցառումը՝ այս անգամ ուղղությունը դեպի Ծաղկաձոր։ Այցի բնույթը ճանաչողական էր և միտված էր միջազգային նոր ուսանողներին՝ նաև Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով ԵՄՀ-ում ուսումնառություն ստացող իսպանացի ուսանողներին ծանոթացնել Հայաստանի տեսարժան վայրերին, մշակութային կենտրոններին՝ վերջիններիս առավել մոտ կանգնեցնելով հայոց պատմությանն ու մշակույթին։ 53010771 399253457544079 3816813594868187136 nՁնառատ Ծաղկաձորում անցկացրած ակտիվ ժամանցին հաջորդեց ճանապարհը դեպի կապուտակ Սևան․ ուսանողների մոտ մեծ տպավորություն թողեց Գեղամա գեղեցկուհին և նրան շրջապատող յուրօրինակ բնությունը։
Ակտիվ և բովանդակալից օրվա վերաբերյալ մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը։

Նշենք, որ փոխանակման ծրագրերով ԵՄՀ ժամանած բոլոր ուսանողներին կցվում են մենթորներ․ ուրախ ենք արձանագրել, որ որպես մենթոր արդեն հանդես են գալիս նաև միջազգային (օտարազգի) ուսանողները։ Վերջիններս արդեն ոչ միայն հասցրել են ինտեգրվել, այլ նաև օգնում են միջազգային մյուս ուսանողներին ճանաչելու Հայաստանը և հայերին:

Այսպիսով, հայ մենթորների կողքին Իսպանիայից և Նիգերիայից ժամանած ուսանողներին, որպես մենթոր, կցված են մեր շատ սիրելի իրաքցի ուսանողները։
Մեր մենթորներին մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նոր նախաձեռնություններ: