ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնը հավաքագրում է 2017-2019 թթ ժամանակահատվածում փոխանակման ծրագրերի մասնակցել ցանկացող դասախոսների տվյալները:
Եթե ցանկանում եք կարճ այցով այցելել ԵՄՀ համագործակից եվրոպական բուհ և դասավանդել, խնդրում ենք լրացնել ձեր տվյալները՝ հետևյալ հղմամբ.
https://goo.gl/forms/stJPze8rNzFcVeq72
2017-2019 ուսումնական տարում ԵՄՀ աշխատանքային խումբը նոմինացնելիս, առաջնորդվելու է տվյալ տեղեկատվական բազայում առկա դասախոսների տվյալներով:
Տեղեկացնում ենք, որ բազայում տվյալներ մուտքագրելը միայն բավարար չէ ընտրվելու համար: Միջազգային փոխանակման ծրագրերի մասնակցության ժամանակ ուսումնասիրվում և գնահատվում է.
– հասարակական աշխատանքը, դասախոսի ներգրավվածությունը ԵՄՀ աշխատանքներում (մասնակցություն տարբեր կառավարման մարմիններում, ամբիոնի կողմից հանձնարարականների կատարման որակը, շահառուներին համալսարանի ներկայացման աշխատանքներում ներգրավվածությունը, մասնագիտական կրթական ծրագրերի և առարկայական ծրագրերի բարելավման աշխատանքներում ցուցաբերած ակտիվությունը, մասնակցությունը տարբեր աշխատանքային խմբերին և նախաձեռնություններին և այլն),
– պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման արդյունքները (ուսանողի կողմից, ղեկավարի կողմից, Միջազգային կապերի և հետազոտություններ կենտրոնի կողմից),
– լեզուների իմացությունը:
Առաջնություն է տրվում փոխանակման ծրագրերի երբևէ չմասնակցած դասախոսներին: