ԵՄՀ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՄՀ Տեսլականը
Լինել տարածաշրջանում ճկուն կառավարում ունեցող առաջատար կրթական հաստատություն՝ միտված աշխատաշուկայի անընդհատ զարգացող պահանջներին համապատասխան գործնական հմտություններով ու կարողություններով, տեսական և կիրառական գիտելիքներով օժտված բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանը:
ԵՄՀ Առաքելությունը
Համալսարանն իր առաքելությունը նախանշում է երեք մակարդակներում`ուսուցում, հետազոտություն և հանրային ծառայություն՝ առաջնային դերակատարություն տալով արդյունավետ ուսուցման և ուսումնառության կազմակերպմանը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
- Ուսուցանել որակի ապահովման ազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան:
- Իրականացնել բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթություն սոցիալական, հումանիտար գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և դեղագիտության ոլորտներում` նպատակաուղղված աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին:
- Ապահովել կայուն միջազգային համագործակցություն՝ տեղայնացնելով լավագույն փորձը ուսուցման և որակի ապահովման ոլորտներում, միջազգայնացնելով կրթական բովանդակությունը։
- Ստեղծել համագործակցային միջավայր կրթության շահառուների համար` նպաստելով արդիական գիտելիքների, հմտությունների և կարողությունների փոխանցմանն ու տարածմանը:
- Համագործակցային մեթոդների միջոցով ուսանողների մեջ զարգացնել սովորելու հմտություններ, ինչպես նաև պատրաստակամություն ընդունելու նորը և անընդհատ կատարելագործվելու, նպաստելով հարափոփոխ միջավայրում նրանց մրցունակության ապահովմանը:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
- Իրականացնել հետազոտություններ` ուղղված կրթության բովանդակության արդիականացմանը, միջազգայնացմանը, ինչպես նաև համալսարանի անընդհատ զարգացմանը:
- Իրականացնել ՀՀ սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգայնացմանը միտված կիրառական հետազոտություններ:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- Ուսուցման և հետազոտության ոլորտներում ստացված արդյունքներին հաղորդակից դարձնել հասարակության լայն շրջանակների` տարածելով ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքը:
- Խորացնել համայնքային հաստատությունների հետ համագործակցությունը, ուսանողների պրակտիկաների և ավարտական աշխատանքների հետազոտական բնույթի թեմաներում ընդգրկել նաև համայնքային նշանակության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ։
ԵՄՀ արժեքները
Փոխադարձ հարգանք. մենք կրթական համայնք ենք՝ կապակցված բազմաթիվ այլ համայնքների հետ: Մեր համայնքը կազմված է «Եվրասիա» թիմի անդամներից, որոնց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ սկզբունքային է, բաց, թափանցիկ և հարգալից:
Ներառականություն և բազմազանություն. մենք դիտարկում ենք դասախոսների և ուսանողների միջև համագործակցությունը որպես ԵՄՀ հիմնարար գործունեություն՝ կարևորելով տեղացի և օտարերկրացի ուսանողների, աշխատակիցների և գործընկերների կարիքների ժամանակին բացահայտման մեխանիզմների բազմազանությունը: Փոքրաթիվ լսարանները և ուսանող — դասախոս թվի ցածր հարաբերակցությունը բուհում հնարավորություն է ստեղծում համագործակցային մեթոդների կիրառման միջոցով անհատապես ճանաչել ուսանողներին` զարգացնելով նրանց թիմային աշխատանքի հմտությունները, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը, ապահովելով առաջնորդության հնարավորություններ:
Հարատև կրթություն. գիտելիքն անգնահատելի արժեք է մեզ համար: Մենք նախընտրում ենք առաջնորդության և գերազանցության ճանապարհը` սերմանելով, զարգացնելով բուհի հիմնարար արժեքները ներքին շահառուների շրջանակում: Ապրելով հարափոփոխ դարաշրջանում` մենք գիտակցում ենք, որ անընդհատ աճն ու կատարելագործումը և, ընդհանրապես, հարատև կրթությունը դարի պահանջն է:
Սոցիալական պատասխանատվություն. մենք աշխատում ենք մեր փորձառությունը ծառայեցնել բուհի ներքին և արտաքին շահառուների կարիքների բավարարմանը՝ տրամադրած կրթության և իրականացրած հետազոտությունների համար հաշվետու լինելով պետությանն ու հասարակությանը:
Հաշվետվողականություն. մենք պատասխանատվություն ենք կրում մեր կատարած աշխատանքի համար միմյանց, մեր ուսանողների, շրջանավարտների, պետության և հանրության առջև:
Կայուն զարգացում․ մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգով» հռչակված նպատակներին և պատրաստակամ ենք համապատասխան արժեքների տարածմանը հանրության շրջանում։ Մենք հանձնառու ենք կայուն զարգացման համապատասխան նպատակների իրագործմանը ուղղված կրթագիտական գործունեության իրականացմանը։
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ