2019թ. մայիսի 30-31-ը միջբուհական համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կայացավ ուսանողական 16-րդ գիտական կոնֆերանսը, որը կրում էր «Ուսանողների, ունկնդիրների ուսումնական և գիտական գործունեությունը՝ մեթոդական, իրավական և կազմակերպչական ասպեկտները» խորագիրը:
Կոնֆերանսին «Գրագողությունը որպես գիտահետազոտական մեթոդաբանության աղաղակող խախտում» թեմայով զեկուցման հայտ էր ներկայացրել ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ Լիա Թևոսյանը:
Լիա Թևոսյանի զեկույցում տեղ գտած հիմնախնդիրները առնչվում էին գրագողության հիմնական պատճառներին, որոնց կանխարգելման ուղղությամբ հեղինակն առաջարկեց մշակել կանխարգելմանն ուղղված հստակ կառուցակարգեր։
Ելույթի ավարտից հետո առաջ քաշված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Հավելենք, որ երկօրյա գիտաժողովի ավարտին զեկուցողներին շնորհվեցին մասնակցության հավաստագրեր:
Նշենք, որ Եվրասիա միջազգային համալսարանը ողջունում է նմանատիպ միջոցառումները և խրախուսում է միջբուհական համագործակցությունները: