Ս.թ. մայիսի 6-ից 10-ը Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արմեն Մարկոսյանը Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում դասավանդեց Մասարիկ համալսարանում (Չեխիա): Հյուրընկալող բուհի միջազգային ուսանողների համար Արմեն Մարկոսյանը ներկայացրեց «Ապահովագրական ընկերությունների ֆինանսական համակարգը․ ՀՀ ապահովագրական շուկան» թեմայով դասախոսություն: Թեմայի շրջանակում բանախոսը ներկայացրեց ՀՀ ապահովագրական շուկայի առանձնահատկությունները, զուգահեռներ անցկացվեցին հանդիպման մասնակիցների երկրների ապահովագրական շուկաների միջև: Ինտերակտիվ հանդիպումը ամփոփվեց մասնակիցների կողմից առաջարկությունների ներկայացմամբ՝ ուղղված ՀՀ ապահովագրական շուկայի բարելավմանը:
Մայիսի
10
2019