Այս օրերին՝ ս.թ. մարտի 10-ից 16-ը Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Զավեն Հարոյանը Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում այս պահին գտնվում է Լեհաստանում։ Վարշավայի բնական գիտությունների համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտների համար Զ․Հարոյանը ներկայացրել է «Բանկային համակարգի դերը տնտեսական աճի ապահովման գործում (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով դասախոսություն։
Շարժունության ծրագրի շրջանակներում Զավեն Հարոյանը իրականացրել է նաև հյուրընկալող բուհի Տնտեսագիտության և տնտեսական քաղաքականության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստում՝ «Հայաստանի տնտեսության հիմնական բնութագրերը» թեմայի շրջանակներում: