Օգոստոսի 16 2017
image 2

ԵՄՀ աշխատակիցը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մասնակցել է Թուրքիայի Մերձավոր արևելքի տեխնիկական համալսարանում իրականացված քննարկումներին

image

Հուլիսի 17-21-ը ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի մասնագետ Մարիամ Ջիլավյանը գտնվում էր Թուրքիայի Անկարա քաղաքում՝ մասնակցելու Եվրասիա միջազգային համալսարանի և Մերձավոր արևելքի տեխնիկական համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կազմակերպված փոխանակման ծրագրին:

Ինչպես նշում է մեր պատվիրակը, վերապատրաստման ծրագիրը հագեցած ու բազմաբովանդակ է եղել: Փոխանակման ծրագրին մասնակցել են նաև տարբեր բուհերի ավելի քան 30 ներկայացուցիչներ՝ Կոլումբիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Սերբիայից և այլն: Ծրագրի մասնակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են իրենց բուհերի կրթական ծրագրերին, օտարերկրացիների կրթության կազմակերպմանը և այլն, ինչպես նաև քննարկել միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր ու կիսվել փորձով: Ծրագրով նախատեսված էր նաև ներկայացումներ մասնակիցների կողմից: Ֆորումի ժամանակ Մարիամ Ջիլավյանը ներկայացրել է “Որակի ապահովումը շարժունության կառավարման համատեքստում” խորագրով նյութը, որի հիմքում ընկած է եղել ԵՄՀ փորձը:

Ծրագրում ներառված են եղել նաև այցեր տարբեր ֆակուլտետներ, գրադարան, ուսանողական հանրակացարաններ, համալսարանական թանգարաններ, Տեխնոպարկ, որը Մարիամի խոսքով համալսարանի ամենատպավորիչ վայրերից էր:

Նոր ուսումնական տարում Մ. Ջիլավյանը ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնի իր գործընկերներին և հետաքրքրված ուսանողներին: