Օրերս Երևանում տեղի է ունեցել «Նոր զարգացող միտումները քիմիայում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել է նաև Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ամբիոնի վարիչի օգնական, դասախոս և ՆՕՔ-ի գիտաշխատող Լիլիթ Բիչախչյանը:
ԵՄՀ աշխատակիցը ներկայացրել է պաստառ հետերոցիկլիկ նիտրոթթուների ածանցյալների սինթեզի վերաբերյալ, որոնք կարևոր մեկնարկային նյութեր են տարբեր կենսաբանական ակտիվ միացությունների և դեղանյութերի սինթեզի համար։
Գիտաժողովը նվիրված էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին և Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի 90-ամյակին: