Վերջերս Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Իսպանիայի Վալենսիա համալսարանի Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Կարլոս Պոմեր Մոնֆերերին և նույն համալսարանի Միջազգային ծրագրերի ղեկավար Մարիա Մերսեդես Իբանեզ Կոստային։ Վերջիններս Հայաստանում էին Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերի շրջանակում, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։
Համագործակից բուհի ներկայացուցիչները առավել հանգամանալից ծանոթացան համալսարանի գործընթացներին, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ միասին քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Հյուրերն անչապ տպավորվել էին ոչ միայն բուհով, այլ նաև Հայաստանի տեսարժան վայրերից մի քանիսով, որոնք նրանք բացահայտեցին բուհի կողմից կազմակերպված մշակութային միջոցառման շրջանակում։