Ս․թ․ նոյեմբերի 20-22-ը Եվրասիա միջազգային համալսարանը՝ ի դեմս Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի, մասնակցեց Գլոբալ ձեռներեցության շաբաթվա (Global Entrepreneurship Week — GEW) «Կարիերայի և ձեռնարկատիրության ճամբարին» (Career and Entrepreneurship Camp), որը կազմակերպվել էր CareerLab-ի և ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ:
Միջոցառման հիմնական նպատակն էր` ապահովել անհրաժեշտ տեղեկատվություն անձի մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման հնարավորությունների մասին և մեկ հարկի տակ ներկայացնել կրթության, շարունակական ուսուցման և զարգացման, զբաղվածության ապահովման կառույցները:
Միջոցառմանը ԵՄՀ-ն ներկայացավ «Մասնագիտության ընտրության մարտահրավերը» թեմայով դասընթացով, որը վարեց Դասընթացների կենտրոնի պատասխանատու Անի Հովասափյանը։ Դասընթացի շրջանակում բանախոսը ներկայացրեց ժամանակակից մասնագիտությունները, մասնագիտական կողմնորոշման հիմնական ուղղությունները, ինչպես ճիշտ կողմնորոշվել մասնագիտություն ընտրելիս: Ինտերակտիվ հանդիպմանը մասնակցեցին քոլեջների և դպրոցների աշակերտները:
Հաջորդիվ, բուհի ուսանողները մասնակցեցին բանավեճի ՝ «Freelancing թե Full time jobs» խորագրով: Թիմին վիճակված էր պաշտպանելու Freelancing-ի կողմը: Իրենց հստակ փաստարկների, օրինակների, ապացույցների, արտահայտումների միջոցով ուսանողները ամրապնդեցին իրենց դիրքորոշումը: Բանավեճը կրում էր ուսուցողական բնույթ:
Միջոցառման վերջին օրը Եվրասիա միջազգային համալսարանը և ավագ դպրոց-վարժարանը ներկայացան տաղավարով, որտեղ բուհի ուսանող-կամավորները համալսարանի և հենակետային վարժարանի գործունեությամբ հետաքրքրվողներին ներկայացրին կրթական ծրագրերն ու գործունեությունը: