Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) ներկայացուցչությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրի, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանի և փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի:
Այցի հիմնական նպատակն էր նպաստել երկկողմ համագործակցության խորացմանը և բարձրացնել ESN-ի գործունեության իրազեկվածությունը ուսանողների շրջանում:
Հանդիպման ընթացքում Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցիչները ԵՄՀ ուսանողների հետ քննարկեցին կառույցի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև Էրազմուս+ շարժունության ծրագրին մասնակցած ԵՄՀ ուսանողները, որոնք ներկայացրին առաջարկություններ միջազգային փորձի տեղայնացման ուղղությամբ: