«Եթերում կարելի է»… Այսօր հենց այս խորագրով Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Radio Marshall-ի հաղորդավարներ Մարինա Գրեգին և Գուրգեն Ալեքյանին:
Ուղիղ եթերի առանձնահատկությունների, լրագրողական էթիկայի, լրագրողի մասնագիտական յուրահատկությունների շուրջ ծավալվեց ջերմ և անմիջական զրույց սիրված հաղորդավարների հետ:
Համալսարանի ուսանողների և վարժարանի աշակերտների հետ Մարինան ու Գուրգենը կիսվեցին իրենց մասնագիտական ձեռքբերումներով, հաղթահարած խոչընդոտներով և լրագրողական իրենց փորձով:
Հանդիպման մասնակիցները հաղորդավարներին ուղղեցին տարաբնույթ հարցեր : Նրանց հետ հանդիպումը վարեց ԵՄՀ Լրագրության և մեդիա կառավարման կրթական ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանը:
Դե իսկ վերջում, հանդիպումն ամփոփվեց սիրված հաղորդավարների հետ խմբային լուսանկարով: