Հոկտեմբերի 16 2023
img 8183

ԵՄՀ ամենամյա ուսանողական գիտաժողովում լավագույն ճանաչված զեկույցներից մեկը լույս է տեսել Բանբեր պարբերականում

«Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» ԵՄՀ ամենամյա ուսանողական գիտաժողովում լավագույն ճանաչված երեք զեկույցներից մեկը՝ «Միջմշակութային հաղորդակցության կարողունակությունների զարգացման ռազմավարությունները, անգլերենը որպես օտար լեզու դասավանդվող լսարանում (հունական լսարանի օրինակի հիման վրա)», հոդվածի տեսքով լույս է տեսել Եվրասիա միջազգային համալսարանի «Բանբեր» 2023 թ.-ի առաջին համարում:

Հոդվածի համահեղինակներ՝ ԵՄՀ դասախոս բ.գ.թ., դոցենտ Իրինա Մխիթարյանը և ԵՄՀ շրջանավարտ Ինեսա Ուդումյանը ներկայացրել են ՄԿ(ICC) տեսական հիմքերը և գործնական մոդելները՝ հետազոտության հիմք ընդունելով որակական-նկարագրական մեթոդը։

Հետազոտության հարցումն իրականացրել են Սալոնիկի Արիստոտելի համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի ուսանողների հետ։ Ստացված արդյունքները հավաստում են, որ անգլերեն լեզվի ուսումնառողները բավականին իրազեկված են միջմշակութային կարողականության (ICC) ռազմավարություններից, սակայն վերջիններիս գործնական կիրառությունը հիմնականում բացակայում է անգլերենը որպես օտար լեզու դասընթացի ժամանակ։

Հոդվածը մանրամասը կարող եք տեսնել հղմամբ․ https://banber.eiu.am/index.php/banber/article/view/231/255

Tags: