Հունվարի 20 2021
Slide1 1

ԵՄՀ-ն «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի մասնակից

Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցում է «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագրին:

Ծրագրի համակարգողն է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ UNESCO-ի ֆինանսավորմամբ։

Սույն ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև  նախապատրաստվել ինստիտուցիոնալ  հավատարմագրման գործընթացին։ Ծրագրի արդյունքում  շահակից բուհերում  (այդ թվում՝ ԵՄՀ-ում)  կբարելավվեն  ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի  որակի շարունակական բարելավման մշակույթը։

Մասնավորապես՝ փորձագիտական խմբում որպես արտաքին գնահատողներ ընդգրկված կլինեն մասնագետներ հենց գնահատվող բուհից, այսպիսով բուհում կձևավորվի մասնագետների որոշակի շրջանակ, որոնք իրենց ուսումնական հաստատության գործունեությունը և խնդիրները տեսել են որպես արտաքին գնահատող և որպես այդպիսին ակտիվ մասնակցություն կունենան  բարելավման հետագա գործընթացներում։

Մանրամասն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կայքում՝ https://bit.ly/393ajye