Այս օրերին էրազմուս+ ծրագրի շրջանակներում Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապհովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյաը վերապատրաստվում էր Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանում (Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης)։
Այցը համակարգում էր որակի ապահովման կենտրոնը, ինչի շնորհիվ ԵՄՀ աշխատակիցը հնարավորություն է ունեցել մանրամասն ուսումնասիրելու բուհի կրթական և առարկայական ծրագրերի մշակման և մշտադիտարկման առանձնահատկությունները, ծրագրային հավատարմագրման գործընթացը, ներքին աուդիտի իրականացման կարգը և այլ թիրախային գործընթացներ, ինչպես նաև հանդիպելու որակի պատասխանատուների հետ։
Զուգահեռաբար, Մարիամ Ջիլավյանն այցելել է բուհի մյուս ստորաբաժանումները նույնպես՝ 10 կենտրոն և բաժին (հետազոտական կենտրոն, միջազգային կապերի բաժին, Էրազմուս+ գրասենյակ, IT կենտրոն, դոկտորական կրթության կազմակերպման բաժին, միջազգային վարկանիշավորման համար պատասխանատու ստորաբաժանում, ISO սերտիֆիկացման համար պատասխանատու բաժին և այլն)։ Վերջիններիս պատասխանատուները ներկայացրել են իրենց բաժնի գործառույթները, կապը որակի ապահովման գործընթացների հետ, այնուհետև՝ քննարկել են մեր բուհերի առանձնահատկությունները, գործընթացների կատարելագործման ուղիները։
Մարիամ Ջիլավյանի այս այցն իր ազդեցությունն է ունեցել նաև նրա թեկնածուական հետազոտության միջազգայնացման վրա։ ԵՄՀ աշխատկիցը այցելել է կրթության կառավարման դպրոց, որի պրոֆեսորներից մեկից ստացել է համատեղ հետազոտություն իրականացնելու առաջարկ։
«Ամփոփելով, կարող եմ ասել, որ վերջին շրջանում իմ մասնակցած վերապատրաստման ծրագրերից ամենաինտենսիվն ու արդյունավետն էր։ Վերադառնում եմ արդեն մտքում ունենալով Եվրասիա միջազգային համալսարանի իմ կողմից ղեկավարվող ստորաբաժանման՝ որակի ապահովման կենտրոնի մի շարք գործընթացների բարեփոխումները ընդգծած»-նշում է Մարիամ Ջիլավյանը։