Ուրախությամբ հայտնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը (Նախկինում ԵՄՀ հետազոտական ինկուբատորի ղեկավար, Որակի ապահովման կետնրոնի ղեկավար) ընտրվել է որպես ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ:
Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) խմբերի խնդիրը Լիսաբոնի և Բոլոնիայի նպատակների իրականացման գործում, առաջընթաց ապահովելու հարցում, որոշակի բնագավառներում ազգային կարիքներին և ձգտումներին համապատասխան փորձառության փոխանցումն է: Ազգային թիմը աջակցելու է Հայաստանում կրթական քաղաքականության մշակմանը` տեղական իշխանությունների հետ սերտ կապի մեջ լինելով՝ նպաստելով բարձրագույն կրթության արդիականացման բարեփոխումների գործընթացներին և ռազմավարություններին: