Այսօր, Եվրասիա միջազգային համալսարանի հանդիսությունների սրահում ԻզիՓեյ ՍՊԸ-ն և Եվրասիայի միջազգային համալսարանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում հնարավոր կլինի`
● կազմել և իրականացնել համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր
● կազմակերպել և անցկացնել համատեղ գիտաժողովներ, սեմինարներ ու քննարկումներ
● կազմակերպել հանդիպումներ ԻզիՓեյ ՍՊԸ-ի աշխատակիցների և բուհի ուսանողների ու դասախոսների միջև, ներգրավել աշխատակինցներին, որպես հրավիրյալ դասախոսներ
● ընձեռել ուսանողներին ընկերությունում պրակտիկա անցնելու հնարավորություն
● և այլն
Հուշագիրը նպատակ ունի նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների (շրջանավարտների) մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև խթանել համալսարանի ուսանողների իրազեկվածութանը՝ ֆինանսա-հաշվարկային ոլորտում, ֆինանսական ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման և նորամուծությունների ներդրումների մասին:
Համագործակցությունը կիրականացվի ընկերության աշխատակիցների համար վերապատրաստման դասընթացների անցկացում, արտալսարանային դասընթացների համատեղ կազմակերպում, համալսարանի շրջանավարտների ստաժավորում անցնելու հնարավորության ընձեռում, համալսարանի ուսանողների՝ ծրագրով նախատեսված ուսումնաարտադրական պրակտիկայի անցկացում ընկերությունում, ընկերության կողմից համալսարանի ուսանողների համար բաց դասախոսությունների անցկացում:
ԻզիՓեյ ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Գաբրիելյանի կարծիքով՝ նմանատիպ համագործակցությունները կարևոր են, քանի որ կրթական հաստատությունների և վճարահաշվարկային կազմակերպությունների միջև ստեղծված ամուր կապը կնպաստի ավելի կիրթ ու գրագետ հասարակության ձևավորմանը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական գրագիտության բարձր մակարդակին։
«Այս համագործակցությունը ավելի մեծ պատկերի ստեղծման առաջին քայլն է։ Ֆինանսական գրագիտությունը ԻզիՓեյ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր կոմպոնենտ է։ Մենք կշարունակենք համագործակցել ՀՀ տարբեր համալսարանների հետ և բաց ենք առաջարկությունների համար»։
«Որպես առաջատար ԲՈՒՀ, որը կարևորում է տեսական գիտելիքների համադրումը պրակտիկ հմտությունների զարգացման և գործնական աշխատանքների հետ, անչափ կարևորում է այս համագործակցությունը և նման առաջատար ընկերության հետ նոր մեկնարկը։ Մենք պատրաստակամ ենք մեր բոլոր ջանքերը ներդնել երկուստեք լավագույնս կազմակերպելու ուսանողների և մեր աշխատակազմի համար նախատեսվող կրթական ծրագրերի լավագույնս իրականացման համար»,- ԵՄՀ ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան։