Մայիսի 26 2023
348582438 231787786248596 592040721603648486 n

Ճանաչողական այց DISQO ընկերություն

Եվրասիա միջազգային համալսարանի Տեղեկատվական համակարգեր մասնագիտության ուսանողներն այցելեցին IT ոլորտում առաջատար DISQO Արմնեիա ընկերություն:

Մասնագետները հանդիպեցին «Տեղեկատվական համակարգեր» բաժնի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ընկերության ՄՌԿ ղեկավար Սոնա Գրիգորյանը, ծրագրերի ղեկավար Վահրամ Սահակյանը ներկայացրեցին իրենց ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային և հանգստի պայմանները: Ընկերության հաջողությունների և ձեռքբերումների մասին պատմեցին նաև ծրագրավորող Անժելիկա Սահակյանը և ծրագրավորող, ճարտարագետ JAVA-ի մասնագետ Հայկ Մկրտչյանը՝ ընդգծելով հիմնարար գիտելիքի, ծրագրավորման լեզուների կարևորությունն ու արդիականությունը:

Մասնագետները սիրով պատասխանեցին մեր ուսանողների հարցերին, կիսվեցին իրենց մասնագիտական փորձով: Հանդիպումը ԵՄՀ ուսանողների հետ անցավ ջերմ մթնոլորտում:

349138054 1885592255280407 1048764328656713922 n

349100163 574292997925191 1029267462338912012 n

349082201 1176707596334769 8329365065784977318 n