ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիա միջազգային համալսարանի շրջանավարտներին տրամադրվում է դիպլոմի հավելված, որը համապատասխանում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրախորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ/ՍԵՊԵՍ-ի կողմից մշակված ձևին: Հավելվածը կոչված է տրամադրելու բավարար չափով անկախ տվյալներ, որոնք կբարելավեն որակավորումների (դիպլոմների, աստիճանների, վկայականների և այլն) միջազգային «թափանցիկությունը» և «արդար» ակադեմիական ու մասնագիտական ճանաչումը: Այն նախատեսված է ուսանողի կողմից ուսումնասիրված և հաջողությամբ ավարտած ուսումնառության բնույթի, մակարդակի, բովանդակության և կարգավիճակի նկարագրությունը ներկայացնելու համար:
Հավելվածն ապահովում է․
- Որակավորման մասին նկարագրություն, որն առավել հասկանալի և հեշտ համեմատելի է արտերկրում
- Հստակ նկարագրություն ուսանողի ձեռքբերած վերջնարդյունքների, ինչպես նաև այդ վերջնարդյունքների տիրապետման մակարդակի վերաբերյալ
- Առավել հեշտ աշխատանքի տեղավորման հնարավորություն՝ գործատուի համար հասկանալի տեղեկատվության ապահովման միջոցով
Դիպլոմի հավելվածը ներառում է հետևյալ բաժինները.
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
- ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ