Ապրիլի 09 2018
IMG 0415

Դիմորդ – 2018 ՆՈՐԸ ԵՎՐԱՍԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

  • Ընդունելության տեղերի 10% հատկացվում է մրցութային հիմունքներով անվճար սովորող դիմորդներին։
  • 3,8 ՄՈԳ-ից (միջին որակական գնահատական) բարձր առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով և կրթաթոշակ ստանալու իրավունքով մեկ կիսամյակ սովորել ԵՄՀ գործընկեր եվրոպական համալսարններում (հատկապես Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի, Չեխիայի և այլն) ։
  • Ուսուցման գործընթացը կազմակերպել ուսանողի համար նախընտրելի ժամանակացույցով՝ այդ թվում շաբաթ և կիրակի օրերին
  • Ուսանողին իրավունք վերապահել, ըստ ցանկության, օգտվել տարկետման և ուսուցման հաջորդականության իրավունքից։
  • Աշխատող ուսանողների համար սահմանել նաև ուսուցման անհատական ժամանակացույց։
  • Իրավունք վերապահել ուսանողներին ուսուցման գործընթացները իրականացնել նաև օնլայն համակարգով ՝ զուգակցված առկա ուսուցմամբ։
  • Թույլ տալ առանձին դասընթացների յուրացման կրեդիտներ վաստակել ՀՀ կամ այլ երկրների ուսումնական հաստատություններում։
  • Մասնակցել մասնագիտական հմտությունների զարգացման կենտրոնների աշխատանքներին․ բիզնես կենտրոն, իրավաբանական կլինիկա, թարգմանչական կենտրոն, մանկավարժական դասընթացներ, դեղագործական լաբորատորիա և այլն։
  • Կրթական մասնագիտական ծրագրով նախատեսված դասընթացներից զատ մասնակցել ընտրովի հատուկ դասընթացների։
  • Ունենալ կրթական-հետազոտական ծրագրերով հաստատված իր անհատական ուղեգիծը ։