Ապրիլի 25 2018
2 3

Դեպի Ծիծեռնակաբերդ. հիշողությունից վերածնունդ

2 3Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործությունն է, հայ ժողովրդի պատմության ողբերգական էջը, և, չնայած մի շարք երկրների ճանաչման, այդուհանդերձ այն շարունակում է թերևս մնալ չլուծված հիմնահարց:

2018թ. ապրիլի 24-ին լրացավ մեծագույն ոճրի իրականացման 103-րդ տարելիցը: Այս տարի ևս համայն հայության ուխտատեղի դարձած հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցելեցին տասնյակ հազարավոր հայեր՝ հարգանքի տուրք մատուցելու 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Հուշակոթող այցելեցին նաև Եվրասիա միջազգային համալսարանի մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ՝ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորությամբ: Եվրասիականները լռությամբ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հույսով, որ հենց այս տարի խնդիրը կստանա իր հանգուցալուծումը: