Եվրասիա միջազգային համալսարանում 2017թ. նոյեմբերի 7-ին ԵՄՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, դատախազ Անուշ Մարգարյանը, «Իրավագիտություն» մասնագիտության 2016-2017 ուստարվա շրջանավարտ Շուշանիկ Շահինյանը հետ համատեղ ներկայացրեցին 2017թ. ներբուհական գիտահետազոտական գործունեության խթանման ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների ամփոփում` «Անձի իրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության համատեքստում» թեմայով։
Արդյունքների ամփոփման ընթացքում ներկայացվեց 2017թ-ին Ա.Մարգարյանի կողմից հրապարակված «Անձի իրավական կարգավիճակի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության փոփոխված Սահմանադրության համատեքստում» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև 2017թ. դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես «Օրինականության» 99-րդ համարում լույս տեսած հոդվածը:
Հնչեցվեցին բազմապիսի հարցեր` կապված 2015թ. փոփոխված ՀՀ Սահմանադրության ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ:
Ամփոփմանը ներկա էին ամբիոնի վարիչ`Ռ.Պետրոսյանը, թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ: