Դեկտեմբերի 01 2017
IMG 0129

Դասախոս-ուսանող համատեղ գիտագործնական սեմինար «Ընտանիքը և ամուսնությունը հասարակության աչքերով» թեմայով

 

Ս․թ․ նոյեմբերի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպել էր գիտագործնական սեմինար «Ընտանիքը և ամուսնությունը հասարակության աչքերով» թեմայով։ Սեմինարը կրում էր ուսանողակենտրոն բնույթ: Թեման ներկայացնում էին ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները  նույն ամբիոնի դասախոս Մերրի Շահբազյանի հետ համատեղ:IMG 0137

Թեմայի շրջանակներում ուսանողների կողմից նախապես անցկացվել էր հարցում ուսանող-դասախոս համատեղ մշակված հարցաթերթիկով, որի առանցքային նպատակն էր՝ ըստ ուսնողների պարզել հասարակության տեղեկացվածությունը ընտանեկան օրենսգրքի դրույթներին, բացահայտել հասարակության առավել խոցելի տարիքային խմբերին, և հստակեցնել հասարակության շրջանում իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ միջոցները: Հարցումը կատարվել էր շուրջ 248 հոգու շրջանակներում՝ ընդգրկելով 14-60-ի շեմին գտնվող տարիքային խմբերիի մասնակիցներին:

Ամփոփելով սոցոլոգիական հարցման արդյունքները՝ Մ.Շահբազյանը և ուսանողները միասին կատարեցին մի շարք եզրահանգումներ՝ ներկայացնելով այն լսարանի դատին: Այդ կապակցությամբ իրենց փորձագիտական կարծիքները հայտնեցին ԵՄՀ ռեկտոր Ս.Օհանյանը, ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ի.Բաբայանը, Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռ․Պետրոսյանը: Արդյունքում  ծավալվեց ակտիվ քննարկում:

Որպես ամփոփում՝ ցուցադրվեց ուսանողների կողմից նկարահանված «Ընտանիքը և ամուսնությունը հասարակության աչքերով» փոքրիկ տեսահոլովակը:

Հավելենք, որ գիտագործնական սեմինարին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: