Մեկ շաբաթ հագեցած ծրագրով և համագործակցության բազմաթիվ նախագծերով ԵՄՀ Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար էդգար Ամիրխանյանը #Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում մեկ շաբաթով Իտալիայի Տերամոյի համալսարանում էր։
Այցի օրերին ԵՄՀ աշխատակիցը դասավանդել է Հաղորդակցության և մարքեթինգի ֆակուլտետներում, ուսանողների հետ անցկացրել տեսական և պրակտիկ դասընթացներ, հանդիպումներ ունեցել Հաղորդակցության, բիզնեսի, մարքեթինգի ֆակուլտետների ու բուհի ղեկավար կազմի հետ, մասնակցել բազմաթիվ գիտական միջոցառումների, դիպլոմների հանձնման ավարտական արարողությանը։
Բացի այդ համալսարանական ռադիոկայանի հետ միասին Էդգար Ամիրխանյանը ներկայացրել է Հայաստանը, պատմել մեր համալսարանի ու ուսանողական կյանքի մասին։