Հունիսի 06 2023
կատարելու մեթոդական ուղենիշներ և տհտ գործիքներ հետազոտողների համար 4

Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջները. սեմինար դոցենտ Կատերինա Ալթունյանի կողմից

Հունիսի 10-ին՝ ժամը 15-ին, Եվրասիա միջազգային համալսարանի 614 լսարանում տեղի կունենա դասախոսների վերապատրաստում՝ «Միջազգային ամսագրերում տպագրվող հոդվածներին ներկայացվող արդի պահանջներն ու առանձնահատկությունները» թեմայով:

Վերապատրաստումը կանցկացնի Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, մի շարք միջազգային ամսագրերում տպագրված հոդվածների հեղինակ, ք․գ․թ․, դոցենտ Կատերինա Ալթունյանը:

Մասնակիցներին տրվելու է վկայական: