Լույս է տեսել իրավագիտության ամբիոնի ասիստենտ, Միջազգային անվտանգության ԱԱ երրորդ դասի խորհրդական (գեներալ-մայոր), իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանի հեղինակած «Քրեաբանություն: Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, որը երաշխավորված է Եվրասիա միջազգային համալսարանի գիտական խորհրդի կողմից:
Ձեռնարկում ներկայացված են քրեաբանության ծագումն ու զարգացումը, ուսումնասիրության առարկան ու մեթոդները, հանցավորության բնութագիրը և պատճառական համալիրը, հանցագործի անձի և հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները:
Ձեռնարկը նախատեսված է իրավաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետների, համապատասխան միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, իրավակիրառ ոլորտի աշխատողների, ինչպես նաև ժամանակակից քրեաբանոթյան հիմնախնդիրներով հետաքրքրվող անձանց համար: