Եվրասիա միջազգային համալսարանը, նպատակ առաջադրելով բարձրացնել բուհի հասարակական պատասխանատվությունը և նպաստելով սովորողների մասնագիտական կարողությունների խորացմանը, այսօր՝ ս.թ. մայիսի 17-ին, կազմակերպվեց հերթական սեմինար-պարապմունքը այս անգամ Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարանում: «Ստեղծագործական մտածելակերպ» թեմայով սեմինարը վարեցին Եվրասիա միջազգային համալսարանի կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատու Արմինե Մանասյանը:
Թեմայի շրջանակներում տեսական նյութին զուգահեռ կազմակերպվեցին նաև ինտերակտիվ խաղեր: Ներկաների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:
Եվրասիա միջազգային համալսարանը շնորհակալություն է հայտնում ուսումնարանի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության և ակտիվ համագործակցության համար: