Հոկտեմբերի 26 2020
122681486 1622429301252361 2277248516775083580 n 1

Գիտակրթական գործունեությունը համավարակի և ռազմական դրության պայմաններում՝ գիտխորհրդի օրակարգում

Ս.թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի առցանց նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Առցանց նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին, որոնք հիմնված էին համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված բուհի գիտակրթական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Գիտխորհրդի որոշմամբ, ելնելով երկրում ռազմական իրավիճակով պայմանավորված իրադրությունից, սահմանվեցին ուսման վարձի արտոնություններ բուհի արցախցի ուսանողների և զինծառայության կամավորագրվածների համար: Քննարկվեցին նաև համավարակի և ռազմական դրության պայմաններում միջազգային ուսանողների ուսումնառության կազմակերպման վերաբերյալ հարցեր։ Քննարկման արդյուքները և համապատասխան որոշումներն առաջիկայում կծանուցվեն նաև ուսանողներին։

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը գիտխորհրդին ներկայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագիտական և փորձագիտական խմբի կողմից ԵՄՀ-ում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, դիտարկված խնդիրները և առաջընթացը։ ՈԱԱԿ փորձագետների նկատառումներն առաջիկայում առավել մանրամասն կքննարկվեն նաև ԵՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրով» նախատեսվող աշխատանքների ամփոփման, ներքին գնահատման և ՈԱԱԿ ներկայացվող առաջին հաշվետվության կազմման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից։

Միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանը խոսեց Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի նոր հնարավորությունների, մասնակցության, ընթացիկ և առաջիկա աշխատանքների ակտիվության մասին: Ն. Ջոմարդյանի կողմից ընդգծվեց միջազգային ծրագրերի ակտիվության փաստը՝ չնայած համավարակով պայմանավորված որոշ սահմանափակումների։ ԵՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Քրիստինա Անտոնյանը գիտխորհրդին ներկայացրեց ուսանողական խորհրդի կողմից արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:

Նիստում քննարկվեց նաև Արցախի բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար ԵՄՀ-ի կողմից առաջարկվող անվճար դասընթացների կազմակերպման հարցերը։ Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի պատասխանատուն ներկայացրեց դիմորդների համակազմը և նշեց, որ հետաքրքրությունն արցախցի ուսանողների և երիտասարդների մոտ բավականին մեծ է։ Ամբիոնների հետ համատեղ առաջիկայում կկազմակերպվեն անվճար դասընթացները։Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը կարևորեց օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը։