2020թ.-ից ի վեր համայն մոլորակը սկսեց ղեկավարել ՔՈՎԻԴ-19 համավարակը: Այն խաթարեց կյանքի բնականոն ընթացքը և դարձավ ամենամեծ սպառնալիքը մարդու առողջության:
ՔՈՎԻԴ-19- ի վերաբերյալ տեղեկատվությունը արագորեն փոխվում է, երբեմն՝ ամեն օր:
Այդուհանդերձ, մասնագետները կոչ են անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներին և գիտական հետազոտություններին:
Այս կապակցությամբ ս.թ. փետրվարի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիա ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս «ՔՈՎԻԴ-19՝ համավարակ և ապատեղեկատվություն» թեմայով:
Վարպետության դասը վարեցին նույն ամբիոնի դասախոսներ՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փորձագետ Աննա Սուքիասյանը և փորձագետ Գուժ Աղաբեկյանը:
Հանդիպման առաջին մասում իր հետազոտության մեջ Աննա Սուքիասյանն անդրադարձավ ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ հիմնական տեսություններին, ներկայացրեց վիրուսի կառուցվածքը, փոխանցման եղանակները, համեմատական վերլուծություն անցկացրեց տարբեր երկրներում վիրուսի մասնագիտական ուսումնասիրությունների միջև, խոսեց բուժման և պատվաստանյութերի մասին, զուգահեռներ անցկացրեց սեզոնային վիրուսների և ՔՈՎԻԴ-19-ի միջև, ներկայացրեց առաջարկություններ:
Հանդիպման երկրորդ մասում Գուժ Աղաբեկյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց համավարակի շուրջ ձևավորած ապատեղեկատվության վրա, ներկայացրեց հասարակության շրջանում առկա ենթադրությունները և սեփական դիտարկումները: Բանախոսը ներկայացրածի շուրջ հարցադրումների միջոցով ծավալեց ակտիվ քննարկում՝ այսպիսով ամփոփելով հանդիպումը: