Ապրիլի 10 2023
img 4651

«Հեղինակային իրավունքների իրավական պաշտպանությունը ԶԼՄ ոլորտում» թեմայով սեմինար ԵՄՀ-ում

Ի՞նչ է հեղինակային իրավունքն ու որքա՞ն կարևոր է այն լրագրողների համար։ Ինչպե՞ս պաշտպանել սեփական հեղինակային ստեղծագործությունները  օրենսդրությամբ։

Եվրասիա միջազգային համալսարանի «Հետազոտական կենտրոնի» և «Կարիերայի և գործատուների կապի կենտրոնի» նախաձեռնությամբ մտավոր սեփականության համաշխարհային օրվան ընդառաջ ուսանողների մոտ հեղինակային իրավունքի պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով անցկացվեց «Հեղինակային իրավունքների իրավական պաշտպանությունը ԶԼՄ ոլորտում» թեմայով սեմինար՝ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի «Լրագրություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների համար:

Սեմինարը վարեցին իրավագիտության ամբիոնի դասախոսներ` Մերի Շահբազյանը և Լիա Թևոսյանը: Ինտերակտիվ դասախոսության ընթացքում բանախոսները անդրադարձան հեղինակային իրավունքի հասկացությանը, պաշտպանության առանձնահատկություններին, հատկապես՝ ԶԼՄ ոլորտում: Սեմինարի ավարտին ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տեսական գիտելիքները ամփոփելու և ամրապնդելու նպատակով իրականացվեց դեպքի ուսումնասիրություն՝ ԶԼՄ ոլորտում հեղինակային իրավունքների իրավական պաշտպանության վերաբերյալ:

Սեմինարն անցկացվեց փոխներգործուն միջավայրում մասնագիտական հարցերի քննարկմամբ։

img 4670

img 4661

img 4634

Tags: