Եվրասիա միջազգային համալսարանը մասնակցեց Միասնական սոցիալական ծառայության Սևանի տարածքային կենտրոնում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Կարիերայի և մասնագիտությունների օր» միջոցառմանը:
Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել մարզերի երիտասարդներին մասնագիտության ճիշտ կողմնորոշման հարցում:
Միջոցառմանը իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Եվրասիա միջազգային համալսարանը: ԵՄՀ-ն ներկայացրեց տաղավար, որտեղ ԵՄՀ Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապերի կենտրոնի պատասխանատու Մերի Շահբազյանը և բուհի ուսանող-կամավորները համալսարանի գործունեությամբ հետաքրքրվողներին ներկայացրին կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները, նորարարական մոտեցումները, որոնք նպաստում են ուսանողի մրցունակության բարձրացմանը և աշխատաշուկայում արագ ինտեգրմանը:
Հատկանշական էր այն, որ ԵՄՀ տաղավարը հետաքրքրեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանին: Ուսանողները մեծ ոգևորությամբ պատասխանեցին վերջինիս հուզող հարցերին: