Վարպետության դասին ներկայացվեց խնամակալության և հոգեբարձության մարմնի դերը, կատարած աշխատանքների կարևորությունը:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ:
Խնամակալության և հոգաբարձության մարմինները առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ամուսնալուծվող ընտանիքներում երեխաների իրավունքների պաշտպանությանը: Ա.Սարգսյանը ներկայացրեց իր փորձը: