Սույն թվականի հոկտեմբերի 10-11-ը Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնը մասնակցեց միջազգային վերապատրաստում-սեմինարի՝ «Բազմալեզու և բազմամշակույթ կրթությունը շարժունության միջոցով» թեմայով, որը նախաձեռնել էին Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը:Վերապատրաստման նպատակն էր աջակցել ՀՀ բուհերի և դպրոցների օտար լեզու դասավանդողներին համապատասխան հմտություններ և կարողություններ ձեռբերելուն, որոնք կխթանեն սովորողների շարժունությունը և փոխանակման ծրագրերի մեջ նրանց ակտիվ ներգրավվածությունը:
Վերապատրաստումը իրականացրեցին միջազգային փորձագետներ Քրիստին Բրոգանը (Իռլանդիա) և Աննա Զուրան (Լեհաստան):
Հոկտեմբերի
16
2017