2018 թվականի մարտի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվեց այց Մարի Իզմիրլյան մանկատուն: Մի խումբ ուսանողներ փորձեցին մանկատան սաների օրը լցնել ուրախությամբ և հագեցած ժամանցով: Ուսանողներին մանկատանը դիմավորեց տնօրենը, ով շնարհակալություն հայտնեց նախաձեռնության համար և վստահեցրեց, որ երիտասարդների կողմից այսօրինակ քայլերը ևս մեկ անգամ փաստում են մանկատան նկատմամբ ուշադրությունը և միմյանց մշտապես օգնելու պատրաստակամությունը: Ուսանողները երեխաներին բաժանեցին իրենց իսկ կողմից կազմակերպած ակցիայի շրջանակներում հավաքված նվերները: Ինչպես ուսանողներն էին փաստում իրենց խանդավառությամբ, հանդիպումն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում: Եվրասիականները վստահեցրին, որ ավանդույթ դարձած նմանատիպ նախաձեռնություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: