ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (ԿԱՌԱՎԱՐՈՒՄ)
Ընդհանուր նկարագիր
Հավատարմագրման տարեթիվը
13.03.2002 թ.
Շնորհվող որակավորումը
Կառավարման բակալավրի աստիճան «Կառավարում» մասնագիտությամբ
Կրթական ծրագրի նպատակը
«Կառավարում» մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կառավարչական բնույթի տեսական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց մասնագիտական կարողություններով և հմտություններով կհամապատասխանեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային աշխատաշուկայի կողմից ներկայացվող պահանջներին ու ստանդարտներին:
Կրթական ծրագրի խնդիրները
- Հետազոտել կառավարման առկա ժամանակակից հայացքները,
- Հետազոտել կառավարման տեսական և մեթոդաբանական հիմքերը,
- Հետազոտել կառավարման սկզբունքները, մեթոդները, գործառույթները և գործիքակազմը,
- Յուրացնել շուկայական տնտեսության պայմաններում որոշումների կայացման և դրանց իրականացման ողջ գործընթացը,
- Ձևավորել կառավարման մասնագիտական գրականության ինքնուրույն ուսումնասիրության կարողություններ և դրանց հիման վրա ապահովել հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
- Ձևավորել կառավարման բնագավառում ժամանակակից պահանջներին հարիր գիտելիքներ և ապահովել ուսանողների կողմից դրանց յուրացումը,
- Ներկայացնել և պարզաբանել կառավարչական գործունեության բնագավառում հիմնավորված որոշումների ընդունման գործնական կողմը և իրականացման մեխանիզմը,
- Զարգացնել կազմակերպություններում կառավարչական աշխատանք կատարելու ունակություններ:
Ընդունելության պահանջներ
Դիմորդը պետք է ունենա պետական նմուշի վկայական միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության, կամ միջին մասնագիտական կրթության, կամ նախնական մասնագիտական կրթության մասին, որում կա գրառում դիմորդի միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ստանալու մասին, կամ միջին մասնագիտական կրթության մասին:
Աշխատատեղերի (աշխատանքի անցնելու հնարավորությունները (ծառայունակությունը))
Շրջանավարտները կարող են աշխատել տնտեսության տարբեր ոլորտի կազմակերպություններում (առևտրային և ոչ առևտրային), ֆինանսավարկային հաստատություններում, Կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում՝ որպես տարբեր մակարդակի ղեկավարներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ֆինանսական, գիտահետազոտական, տեղեկատվական, վերլուծական բաժիններում՝ որպես տնտեսագետ, մենեջեր, վերլուծաբան, նաև հանրային կապերի կառավարման գծով մասնագետ։ Շրջանավարտները նաև կարող են հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։
Ընդհանրական վերջնարդյունքներ
- Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
- Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
- Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
- Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
- Դրսևորում է միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողունակություն
- Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
- Դրսևորում է քննադատական մտածողություն
- Դրսևորում է բարդ խնդիրներ լուծելու կարողունակություն
Մասնագիտկան վերջնարդյունքներ
- Ներկայացնում է տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների գործառնական ոլորտների (գնումներ, արտադրություն, հաշվապահություն, մարքեթինգ, ֆինանսներ, կառավարում, մարդկային ռեսուրսներ, արտադրություն, հասարակայնության հետ կապեր, գովազդ և այլն) կառավարման արդի և հիմնարար հասկացությունները, տեսություններն ու մեթոդները
- Մեկնաբանում է կազմակերպության էությունը, նպատակները, հիմնական հասկացությունները որոնք կապված են շուկայում կազմակերպության գործունեության, գոյատևման և հաջողության ապահովման հետ
- Հասկանում և մեկնաբանում է առևտրային կազմակերպության կառուցվածքը, մշակույթը և դերը, կազմակերպչական միջավայրի բարդ փոփոխությունները, կազմակերպության փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ
- Պարզաբանում է առաջնորդման էությունը, դրա սկզբունքները, առաջնորդման հմտությունների զարգացման դրույթները, վարքագծային մոդելները, ինչպես նաև առանցքային հասկացությունները, որոնք ազդում են կազմակերպության փոփոխությունների վրա
- Ներկայացնում է բիզնեսի և կառավարման ոլորտում հիմնական և այլընտրանքային տեսությունները, հասկացությունները և մոդելները
- Բացատրում է կառավարման գործառնական ոլորտների փոխկապակցվածությունն ու փոխազդեցությունը /ֆինանսների, մարքեթինգի, հաշվապահության և այլն/
- Նկարագրում է բիզնես գործընթացների՝ որպես կառավարման օբյեկտ, դերը կազմակերպությունում, հասկանում է բիզնես գործընթացների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ներդրվող ավտոմատացված համակարգերի և լուծումների դերը
- Դրսևորում է կառավարման ոլորտում համապատասխան հմտություններ մասնագիտական լայն շրջանակի որոշումներ կայացնելու և աշխատանքային գործունեությանն առնչվող խնդիրներ հաղթահարելու համար
- Տիրապետում է տեղեկատվության, մտահաղացումների և փաստարկների արդյունավետ փոխանցման հմտությունների՝ կիրառելով համապատասխան աշխատանքային լեզու և ոճ, որոնք հասկանալի կլինեն ինչպես մասնագետին այնպես էլ ոչ մասնագետին, ունի ներկայացման, բանակցությունների վարման և վաճառքի հմտություններ
- Ցուցաբերում է նախագծերի կառավարման տարբեր գործիքների կիրառման միջոցով որոշումների կայացման հմտություններ
- Դրսևորում է ֆինանսական հաշվետվությունները և տվյալները կարդալու, վերջիններս վերլուծելու հմտություններ, տիրապետում է քանակական մեթոդներին և դրանք կառավարման ոլորտում կիրառելու հմտություններին
- Պլանավորում և կառավարում է ռեսուրսները՝ նախագծի նպատակների իրականացման համար
- Վերլուծում է կազմակերպության միկրո և մակրո միջավայրերի տարրերը և դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա (օրինակ՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլն), կարող է ընտրել վերլուծության համապատասխան գործիքներ (օրինակ՝ արդյունաբերական ոլորտի, շուկայի, PESTLE և այլն)
- Ընտրում և կիրառում է կազմակերպության ներքին միջավայրի, ինչպես նաև շուկայում դիրքի գնահատման տարբեր գործիքներ (օրինակ՝ SWOT)
- Կարող է սահմանված հասկացությունները քննադատորեն վերլուծել, տիրապետում է համապատասխան հետազոտական մեթոդների, կարողանում է օգտագործել գիտելիքները՝ կառավարման լայն շրջանակի խնդիրների ուսումնասիրման նպատակով, այդ թվում սեփական աշխատանքի և պատասխանատվության շրջանակներում
- Հասկանում է կազմակերպության իրավական բնութագրիչները (օրինակ՝ կազմակերպաիրվական ձևը, կառուցվածքը և այլն) և, ըստ անհրաժեշտության, կարող է վերափոխել, համապատասխանեցնել կազմակերպության նպատակներին (օրինակ՝ կազմակերպական կառուցվածքի վերակառուցում)
Դասավանդվող առարկաներ
- Հայոց լեզու և հայ գրականություն
- Ռուսաց լեզու
- Օտար լեզու
- Հայոց ժող.պատմություն
- Փիլիսոփայությյուն
- Քաղաքագիտություն
- Իրավագիտություն
- Տնտեսական աշխարհագրություն
- Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն
- Քաղ. պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
- Ֆիզ. դաստիարակություն
- Մասնագիտության ներածություն
- Սոցիոլոգիա
- Հետազոտության մեթոդների ներածություն
- Բարձրագույն մաթեմատիկա
- Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն
- Տնտեսագիտության տեսություն
- Միկրոէկոնոմիկա
- Տնտեսության մակրոտնտեսական կարգավորում
- Ֆինանսական կառավարում
- Միջազգային տնտեսական հարաբերություններ
- Հաշվապահական հաշվառում
- Մարքեթինգի հիմունքներ
- Կառավարման հոգեբանություն
- Գործառնական կառավարում
- Հռետորական արվեստ
- Գործարար իրավունք
- Մենեջմենթ
- Հաշվապահական հաշվառումը համակարգչի միջոցով
- Կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Արժեթղթերի շուկա
- Արտադրության կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ
- Ներդրումների կառավարում
- Նախագծերի և գործընթացների կառավարում
- Ռազմավարական կառավարման հիմունքներ (Ամփոփիչ)
- Ֆինանսական մաթեմատիկա
- Անշարժ գույքի կառավարում
- Միջազգային մենեջմենթ
- Հակաճգնաժամային կառավարում
- Բիզնեսի կազմակերպում
- Էկոնոմետրիկա
- Հարկային և մաքսային գործ
- Կառավարման փիլիսոփայություն
- Ինտերնետ մարքեթինգ
- Ազգային տնտեսություն
- Կառավարչական մտքի պատմություն
- Գործարար էթիկետ
- Բիզնես ռուսերեն
- Բիզնես անգլերեն
- Ձեռնարկությունների տնտեսագիտություն
- Սոցիալ տնտեսական վիճակագրություն
- Տուրիզմի կառավարում
- Կառավարչական որոշումների ընդհանուր տեսություն
- Կազմակերպությունների զարգացում և կառավարում
- Վիճակագրության ընդհանուր տեսություն
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից, կամ ատեստատ` (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
- Փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին (զորակոչային տարիք)
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական)
- Զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին
- Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները
- Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը
2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտները, 2019թ.-ի գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, օտարերկրացիները, ինչպես նաև միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ստացած դիմորդներն ավարտական փաստաթուղթը (ատեստատ, դիպլոմ) ներկայացնում են մինչև 2019թ. օգոստոսի 25-ը:
ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՔ ՍՈՎՈՐԵԼ