ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ (Օտար լեզու և գրականություն)

Ընդհանուր նկարագիր

Հավատարմագրման տարեթիվը

13.03.2002 թ.

Շնորհվող որակավորումը՝ Մանկավարժության բակալավր «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ

Ընդհանուր նկարագիր

Կրթական ծրագրի նպատակը 

Օտար լեզու և գրականություն մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի և գրականության հիմնարար  տեսական և կիրառական գիտելիքներով, մանկավարժական հմտություններով և մեթոդաբանական կարողություններով օժտված մասնագետի:

Նկարագրություն

Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և գրականություն մասնագիտությամբ մանկավարժի որակաովորման նպատակն է պատրաստել օտար լեզվի խորքային գիտելիքներով և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ, որոնք կունենան վերլուծական և քննադատական ընկալում օտար լեզվի դասավանդման հարցերի և խնդիրների շուրջ (լեզվաբանական, գրականագիտական և մեթոդաբանական)։ Ծրագրի նպատակն է ապահովել լեզվաբանական և միջմշակութային խորը գիտելիքներ, որոնք լավագույնս հաղորդելի կլինեն հետագա սերունդներին։ Այս առումով հստակ շեշտը դրվում է հաղորդակցական հմտությունների զարգացման վրա՝ դրանով նպաստելով բազմամշակութայնության ընկալմանը։

Շրջանավարտին շնորհվում է  Մանկավարժության բակալավրի աստիճան  «Օտար լեզու (Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և գրականություն» մասնագիտությամբ:

Աշխատանքի հնարավորություններ

ԿԾ շրջանավարտը կարող է աշխատել հանրակրթական դպրոցի կրտսեր, միջին և ավագ օղակներում, լեզվի ուսուցման և դասավանդման կենտրոններում, հումանիտար վարժարաններում, միջմշակութային և միջազգային կառույցներում, գրասենյակներում՝ որպես հաղորդակցության մասնագետներ:

Մասնակցելով ներքին կրկնակի դիպլոմի ծրագրերին կամ միջդիսցիպլինար այլ ծրագրերի (տե՛ս ոչ հիմնական որակավորումների ցանկը)՝ ուսանողը կկարողանա բարձրացնել մրցունակությունը, ընդլայնել աշխատանքի տեղավորման հնարավորությունները։ Լեզուների գերազանց իմացությամբ, շրջանավարտը կարող է մեկնարկել կարիերա, օրինակ, նախագծերի կառավարման, ինտերնետ մարքեթինգի և այլ ոլորտներում։

Ներքին կրկնակի դիպլոմ

Ներքին կրկնակի դիպլոմ (Internal Dual Degree)

  • Կառավարում և օտար լեզուներ
  • Իրավագիտություն և օտար լեզուներ
  • Ֆարմացիա և օտար լեզուներ

Ի՞նչ է նշանակում ներքին կրկնակի դիպլոմի ծրագիր 

  • Ուսանողը զուգահեռաբար սովորում է երկու տարբեր մասնագիտություն՝ ստանալով երկու որակավորում
  • Կան դասընթացներ և կրդիտներ, որոնք ընդհանուր են բոլոր մասնագիտությունների համար․ այս դեպքում ուսանողը կարող է նույն կրեդիտն օգտագործել երկրորդ մասնագիտության պահանջները բավարարելու համար
  • Կրկնակի դիպլոմի ծրագրի դեպքում ուսանողը սովորում է մեկ մասնագիտությամբ առկա, իսկ երկրորդ մասնագիտությամբ հեռակա համակարգում

Դասընթացներ

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ հիմնական որակավորման դասընթացներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

Want to study?