ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ
ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման: ԵՄՀ կարող է տեղափոխվել նաև այլ բուհերի ուսանողներ՝ շարունակելու ուսումնառությունը։
Բոլոր դիմորդները (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդները, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2023 թ. շրջանավարտները) ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ներկայացնում՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ կողմից հաստատված սկզբունքներով:
Հայտագրման առաջին փուլում դիմորդները պետք է ընտրեն մեկ բուհ` մեկ մասնագիտություն, անվճար և վճարովի համակարգերը միաժամանակ: Կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնում է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի:
Քննություններն անցկացվում են ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ցանկի:
Բակալավրիատում ԱՆՎՃԱՐ կրթություն ստանալու նպատակով անհրաժեշտ է.
1. ԳԹԿ ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրել Եվրասիա միջազգային համալսարանը,
2. Երկու առարկայից վաստակել առնվազն 32 միավոր:
Ավելի ցածր միավոր վաստակած ուսանողները նույնպես օգտվում են վարձավճարի արտոնություններից:
📌 Խորհրդատվության համար կարող եք գրանցվել հետևյալ ՀՂՈՒՄՈՎ
Առկա համակարգ
Քննական առարկաներ
Դասիչը Մասնագիտությունը, կրթական ծրագիրը Ընդունելության Քննությունները
1 2 3 4 5 6
մրցութային ոչ մրցութային
011401.00.6 Մասնագիտական մանկավարժություն
Առկա, հեռակա 011401.21.6 Անգլերեն լեզու և գրականություն Անգլ(գ) Հլգ(գ)
Առկա, հեռակա 011401.23.6 Ֆրանսերեն լեզու և գրականություն Հլգ(գ) Ֆրլ(գ) կամ Անգլ(գ)
Առկա, հեռակա 011401.22.6 Գերմաներեն լեզու և գրականություն Հլգ(գ) Գլ(գ) կամ Անգլ(գ)
042101.00.6 Իրավագիտություն
Առկա, հեռակա 042101.01.6 Իրավագիտություն ՀՊ(գ) Հլգ(գ) կամ Օտլ(գ) Օտլ(գ)* կամ Հլգ(գ)*
091601.00.6 Ֆարմացիա
Առկա 091601.01.6 Ֆարմացիա Ք(գ) Կ(գ) Ֆ(գ) Հլգ (գ)*
041301.00.6 Կառավարում
Առկա, հեռակա 041301.01.6 Կառավարում (ըստ ոլորտի) Մ(գ) Հլգ(գ) կամ Օտլ(գ) Օտլ(գ)* կամ Հլգ(գ)*
061104.00.6 Տեղեկատվական համակարգեր
Առկա, հեռակա 061104.01.6 Տեղեկատվական համակարգեր Մ(գ) Ֆ(գ) կամ Անգլ(գ) Հլգ (գ)*
041201.00.6 Ֆինանսներ
Առկա, հեռակա 041201.01.6 Ֆինանսներ (ըստ ոլորտի) Մ(գ) Հլգ(գ) կամ Օտլ(գ) Օտլ(գ)* կամ Հլգ(գ)*
011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն
Առկա, հեռակա 011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա Հլգ(գ) Մ(գ) կամ Օտլ(գ)
032101.00.6 Լրագրություն
Առկա, հեռակա 032101.01.6 Լրագրություն Հլգ(գ) Օտլ(գ)
- Եվրասիա միջազգային համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսուցման տևողությունը 4 տարի է (240 կրեդիտ):
- ԵՄՀ կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները, ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները` առանց տարիքային սահմանափակման:
- ԵՄՀ բակալավրիատի առաջին կուրսի առկա համակարգով ընդունելությունը կատարվում է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից միասնական քննական կենտրոններում:
- Դիմորդներն ընդունելության մասնակցելու համար դիմում-հայտը։
- Առցանց դիմումները ներկայացվում են բակալավրիատի ընդունող հանձնաժողովին՝ մանրամասն ուսումնասիրության համար, որից հետո հանձնաժողովի համապատասխան անդամը կապ է հաստատում դիմորդի հետ՝ հետագա քայլերը ներկայացնելու նպատակով:
- Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
- Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից և կարող է դիմել համալսարանի հեռակա համակարգիքննություններին մասնակցելու հայտով:
- Միասնական քննություններով առկա համակարգ ուսանողների համար մշակված ենարտոնություններ, այդ թվում անվճար կրթություն և կրթաթոշակներ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
-
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ)
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
- զինվորական ծառայության առնչության մաuին փաuտաթուղթ (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին
- սոցիալական քարտի պատճենը
- ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր
Հեռակա-հեռավար համակարգ
- Դիմորդները հեռակա-հեռավար համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտը լրացնում են առցանց՝ հետևյալ ՀՂՈՒՄՈՎ
- Եվրասիա միջազգային համալսարանի հեռակա ուսուցման համակարգում ուսուցումը 5 տարի է, և 240 կրեդիտը բաշխվում է 10 կիսամյակների միջև: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով` յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ: Հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողն ուսումնական պլանի համաձայն հանձնում է ինքնուրույն աշխատանքներ:
- Հեռակա համակարգում դասերն իրականացվում են հիմնականում երեկոյան ժամերին և շաբաթ օրերին, ինչը հատկապես նպատակահարմար է աշխատող ուսանողների համար:
- Հեռակա համակարգում ներգրավված ուսանողներն ունեն նաև հնարավորություն մասնակցելու առկա համակարգի դասընթացներին:
- Հեռակա կրթությունը համալսարանում իրականացվում է ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռավար մեթոդներով՝ առցանց դասընթացների միջոցով:
- Ուսանողի կրթական գործընթացի արդյունավետությունը ապահովում են էլեկտրոնային դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները, ուսումնական տեսաֆիլմերը, տեսաժապավենները, աուդիո ձայնագրությունները, համակարգչային ծրագրերը և այլն, վերբեռնվում են դասախոսների կողմից Microsoft Teams լսարանում։
- Հեռակա ուսուցմամբ ԵՄՀ-ն ընդունելություն է կատարում բակալավրի կրթական ծրագրով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).,
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
- փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն,
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին.
- սոցիալական քարտի պատճենը,
- եթե աշխատում է, տեղեկանք աշխատանքի վայրից,
- փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի /5000 դրամ/ անդորրագիր։
Տեղափոխություն
Շարունակի´ր կրթությունդ Եվրասիա միջազգային համալսարանում
- Բակալավրիատի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողների ակադեմիական շարժունությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգ»-ի համաձայն։
- Խնդրում ենք հաշվի առնել, որ ԵՄՀ տեղափոխվել պատրաստվող ուսանողները պետք է ներկայացնեն նախորդ ուսումնական հաստատության կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը՝ համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով։ Սույն փաստաթղթի հիման վրա ԵՄՀ-ի համապատասխան մասնագիտական ամբիոնի կողմից կիրականացվի կրեդիտների փոխճանաչման փորձաքննություն։
- Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու։
- Չի թույլատրվում ուսանողի տեղափոխությունը բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:
- Ուսանողի՝ այլ բուհերից ԵՄՀ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա- հեռավար), իրականացվում է ԵՄՀ ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն։
Անհրաժեշտ փաստաթղթեր
- նախորդ բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը, (միջաին մասնագիտական հաստատությունների դեպքում՝ դիպլոմ)
- 6 լուսանկար (3×4 սմ չափսի)
- փաuտաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մաuին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաuտաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաuտաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատաuխան նշման առկայության դեպքում, իuկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում uտացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում)
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) և պատճեն
- զինվորական գրքույկ և զինվորական կոմիuարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մաuին
- սոցիալական քարտի պատճենը
- փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի /5000 դրամ/ անդորրագիր
Վերջնաժամկետ
- Եվրասիա միջազգային համալսարան տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:
Օտարերկրյա ուսանողների ընդունելություն
- Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի»համաձայն:
- Ըստ տվյալ կարգի` դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- ԵՄՀ-ում գործում է օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված Նախապատրաստական դասընթացների բաժին, որտեղ կարող են ընդունվել այն օտարերկրացիները, որոնց կրթական մակարդակը համապատասխանում է ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրին, այդ թվում նաև նրանք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում հայերենին:
- Նախապատրաստական բաժնում դասավանդվում են ուսումնառության լեզուն և մասնագիտական առարկաների հիմունքները, որոնք նախապայման են
հանդիսանում տվյալ մասնագիտության ընդունելության քննությունները հանձնելու համար։ - Նախապատրաստական բաժնում ուսանողների համար կազմակերպվում են երկարաժամկետ (ութամսյա) և արագացված (վեցամսյա) դասընթացներ։
- Ութամսյա նախապատրաստական դասընթացները կազմակերպվում են յուրաքանչյուր ուստարվա նոյեմբեր-հուլիս, իսկ արագացված դասընթացները՝ հունվար-հուլիս ամիսների ընթացքում:
- Նախապատրաստական բաժնի ավարտական քննությունները հանդիսանում են ընդունելության քննություններ ակադեմիական տարվա առաջին կուրսի համար:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով (տրամադրվում է նախարարության կողմից). ներբեռնել Ձևաթուղթ 1 և Ձևաթուղթ 2 (անհրաժեշտ է երկու ձևաթւղթը լրացնել, տպել, ստորագրել և կցել միայն ստորագրված տարբերակը)
- հարցաթերթիկ՝ տրամադրված նախարարության կողմից. ներբեռնել ՀԱՐՑԱԹԵՐԹԸ
- բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից
- անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը
- կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը
- 3 x 4 չափսի 4 լուսանկար
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով
- փաստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի (100 դոլարին համարժեք դրամ) անդորրագիր։
Փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:
ԵՄՀ ռեկտորի համապատասխան գրությամբ, փաստաթղթերի փաթեթը բուհի լիազոր ներկայացուցչը անձամբ ներկայացնում է ՀՀ ԿԳ նախարարություն։ Եթե դիմորդը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա նա նույնպես կարող է վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարություն։
Եթե ցանկանում եք, որպեսզի ԵՄՀ աշխատակիցը փաստաթղթերի փաթեթը ներկայացնի ՀՀ ԿԳ նախարարություն, խնդրում ենք ամբողջական փաստաթղթերի փաթեթն ուղարկել info@eiu.am էլ․ հասցեին՝ վերնագրելով «International Student-Application-NAME-SURNAME» (NAME և SURNAME-ի փոխարեն անհրաժեշտ է նշել դիմորդի անունը և ազգանունը)։
Փստաթղթերի ընդունման և ձևակերպման վճար
Փստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարը (100 դոլար) ենթակա չէ վերադարձման։ Վճարման համար անհրաժեշտ հաշվեհամարը և համալսարանի բանկային տվյալները կարող եք ներբեռնել հետևյալ ՀՂՈՒՄՈՎ։ Ձեր դիմումին ընթացք կտրվի, միայն փստաթղթերի ընդունման և ձևակերպման վճարի անդորրագրի առկայության դեպքում։
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար դիմել՝ մենք սիրով կպատասխանենք Ձեզ հուզող բոլոր հարցերին աշխատանքային օրվա ընթացքում։
Եվրասիա միջազգային համալսարան, (+374) 10249438 , (+374) 10299088, info@eiu.am