Ս.թ. փետրվարի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները մասնակցեցին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների «Բաց դռների օր» միջոցառմանը:
Այցի սկզբում ուսանողներն իրակացրին շրջայց վերաքննիչ քաղաքացիական և քրեական բաժիններում, ականատես եղան աշխատանքային գործընթացին, որից հետո շրջայցը շարունակվեց դատական դահլիճներում, որտեղ վերջիններս ուսումնասիրեցին դատական որոշումներ:
Շրջայցի ավարտին ուսանողները մասնակցեցին սեմինարի, որի ժամանակ քննարկեցին ոլորտին առնչվող հարցեր: