Այսօր Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի ծննդյան 75 ամյակն է:
Եվրասիա միջազգային համալսարանի և Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի ողջ թիմը շնորհավորում է ռեկտոր Սուրեն Օհանյանին հոբելյանական օրվա առթիվ:
Որպես ժամանակի մտավորական՝ մեծ է Ձեր անձնական ավանդը կրթության ու գիտության զարգացման և սերունդների կրթման գործում: Դուք լավագույն օրինակն եք ուսանողի, աշակերտի ամենամոտ ընկերոջ, ամենավստահելի ղեկավարի, որը իր եռանդով և աշխատասիրությամբ, մշտապես նորարար լինելու կառուցողական գաղափարներով վարակում է բոլորին իր դրականով:
Այս տոնական օրը մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և մեծագույն հաջողություններ՝ բուհի զարգացման ու բարգավաճման, նպատակների իրականացման ճանապարհին: