Դեկտեմբերի 05 2019
78109110 3617597884932042 7187765771450187776 n

Այսօր Կամավորների միջազգային օրն է

Դեկտեմբերի 5-ը՝ Կամավորների միջազգային օրը, հաստատվել է ՄԱԿ-ի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և 1985 թ.-ից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր։

Եվրասիա միջազգային համալսարանը շնորհավորում է իր բոլոր կամավորներին տոնի կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, ներդրումը, անմնացորդ նվիրումը և համախմբված աշխատանքը՝ բուհի համար կարևորագույն միջոցառումներին ու գործընթացներին լավագույնս նեցուկ լինելու և աջակցելու համար: